«Հաջորդ տարի նախարարության խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներից յուրաքանչյուրում նախատեսվում է շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ իրականացնել: Բացի այդ, նախատեսվում է միջինում 30 %-ով բարձրացնել աշխատակիցների աշխատավարձերը»,- այս մասին Երևանի թիվ 1 տուն-ինտերնատ կատարած այցի ժամանակ ասել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի առաջին տեղակալ Գեմաֆին Գասպարյանը:
Փոխնախարարը ծանոթանացել է հաստատությունում վերջերս կատարված փոփոխություններին: Բարեգործների աջակցությամբ` հիմնովին փոխվել է հաստատության ճաշարանի օդափոխության համակարգը, վերանորոգվել է սեղանի թենիսի խաղասենյակը:
Այսուհետև խնամյալից մեկը կմասնակցի հաստատությանը մատակարարվող սննդի ընդունման և պատրաստման գործընթացին, իսկ ամսական ճաշացուցակը կտրամադրվի ինտերնատի բոլոր բնակիչներին:
Տնօրենի ուղեկցությամբ Գ. Գասպարյանը շրջել է հաստատությունում, զրուցել բնակիչների հետ, ծանոթացել ընթացիկ աշխատանքներին.
«Շատ եմ կարևորում հաստատությունում բնակվող անձի մասնակցությունը իրեն տրամադրվող ծառայությունների գործընթացում: Դա կարևոր է և՛ խնամյալի, և՛ տնօրինության համար՝ բացթողումները տեսնելու և շտկելու, մասնակցայնությունն ապահովելու տեսանկյունից»,-նշել է փոխնախարարը:
Վերջին ստուգումների և դիտարկումների արդյունքում սահմանված չափորոշիչներին չհամապատասխանող սենյակներըկ վերանորոգվեն՝ վերածվելով բնակիչների զբաղվածության և ժամանցի տարածքների:
Նախարարի առաջին տեղակալը տեղեկացրել է նաև, որ հաջորդ տարի նախարարության խնայողությունների վերաբաշխման արդյունքում համակարգում գործող տուն-ինտերնատներում իրականացվելու են շուրջ 150 միլիոն դրամի վերանորոգման աշխատանքներ: