Նախագահ Արմեն Սարգսյանը հոկտեմբերի 23-ին հրամանագիր է ստորագրել, որում ասվում է․
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 132-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Ռուբեն ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ հետ կանչել Սուդանի Հանրապետությունում, Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում, Մարոկկոյի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից»։