Այսօրվանից մի շարք խոշոր հիվանդանոցներում առողջապահության նախարարությունը ունենալու է մշտական ներկայացուցիչներ։ Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։
Ծրագրի նպատակն է աջակցել բնակչությանը` պետական պատվերով իրականացվող ծառայություններն ավելի որակյալ, նպատակային ստանալու համար: Ինչպես նաև այն կնպաստի տեղում լուծում տալու պետական պատվերով բժշկական օգնություն ստացող քաղաքացիների դիմումներին և բողոքներին:
Այս փուլում մշտական ներկայացուցիչներ կլինեն 5 բժշկական կազմակերպություններում՝ Արաբկիր ԲԿ, Էրեբունի ԲԿ, Մուրացան մանկական հիվանդանոց, Աստղիկ ԲԿ, Շենգավիթ ԲԿ։
Ներկայացուցիչները կունենան առանձին սենյակներ, որի վրա նշված կլինի «Առողջապահության նախարարության մշտական ներկայացուցիչ»: