«Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքը սահմանում է Հայաստանի Հանրապետությունում նշվող բոլոր տոնական և հիշատակի օրերը:
Իրավաբան․net-ը տեղեկացնում է, որ նշված օրենքի 14․1 հոդվածի համաձայն նոյեմբերի 10-ին նշվում է Տեղական ինքնակառավարման օրը։ Այն աշխատանքային օր է։
Ընդհանուր առմամբ, նոյեմբեր ամսին կա 21՝ աշխատանքային և 9 ոչ աշխատանքային օր՝ 5-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատողների համար։ 26՝ աշխատանքային և 4 ոչ աշխատանքային օր՝ 6-օրյա աշխատանքային ռեժիմով աշխատողների համար։
Հավելենք, որ Կրթության, գիտության, մշակույթի ու սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի 405-Ն հրամանի համաձայն ուսումնական պարապմունքների ընթացքում 1-ին դասարանցիների աշնանային արձակուրդը տրվում է հոկտեմբերի 21-ից նոյեմբերի 3-ը ներառյալ, իսկ 3-12-րդ դասարանցիներին՝ հոկտեմբերի 28-ից նոյեմբերի 3-ը ներառյալ։