Երեխաներին կապվող աթոռներին նստեցնում են միայն ուտելու կամ նստած կատարվող աշխատանքների ընթացքում. ավագանու անդամ

Երևանի ավագանու անդամներ Աննա Ջավախյանը, Արփենիկ Մարությանը, Սերգեյ Ապրեսյանը և Հակոբ Մելիքյանն այցելել են Երևանի թիվ 92 մանկապարտեզ, որի մասին օրեր առաջ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը գրառում էր կատարել և լուսանկարներ հրապարակել այն բովանդակությամբ, որ երեխաներին կապում են աթոռներից:

Աննա Ջավախյանն այս մասին նշում է. «Այցելեցինք Երևանի թիվ 92 մանկապարտեզ, զրուցեցինք տնօրենի, անձնակազմի հետ, եղանք ներառական և նախաներառական խմբերում, ծանոթացանք պայմաններին։

Մանկապարտեզում գործում է 3 նախաներառական խումբ, յուրաքանչյուրում՝ 8 երեխա, ընդամենը՝ 24 երեխա, որոնցից 14-ն ունեն տարբեր բարդության հենաշարժողական խնդիրներ։ Երեխաների հետ աշխատում են տարբեր մասնագետներ (հատուկ մանկավարժ, հոգեբան, լոգոպեդ, էրգոթերապևտ, ֆիզիոթերապևտ), ամիսը մեկ անգամ երեխաներին է այցելում թիվ 9 պոլիկլինիկայից զարգացման մասնագետ մանկաբույժ, ով գնահատում է երեխաների մոտ գրանցված փոփոխությունները։

Ինչ վերաբերում է խնդրո առարկա հանդիսացող աթոռներին, դրանց հանդիպեցինք միայն նախաներառական խմբերում։ Լուսանկարներում կտեսնեք, որ կապիչներն առանձին չեն, ամրացված են աթոռներին, դրանք նախատեսված են հատուկ կարիքներով երեխաների համար։ Համեմատության համար լուսանկարում կտեսնեք նաև նույն խմբում առկա սովորական մանկական աթոռները։

Մանկավարժները հավաստիացրեցին, որ կապիչ ունեցող աթոռներին նստում են միայն այն երեխաները, ովքեր համապատասխան բժշկական ցուցում ունեն։ Ի դեպ, երեխաներին կապվող աթոռներին նստեցնում են միայն ուտելու կամ նստած կատարվող աշխատանքների ընթացքում, երբ կարևոր է, որ երեխան ֆիքսված դիրքով նստի, որպեսզի չընկնի, չվնասվի։

Մանկապարտեզում արվում է հնարավորինը, որ երեխաները պատրաստ լինեն անցում կատարել ներառական խմբեր և մյուս բոլոր երեխաների հետ միասին ներգրավվեն մանկապարտեզային, հետագայում էլ՝ դպրոցական կյանքում։

Մանկապարտեզում նախաներառական խմբերը գործում են 2015թ․-ից, և այս ողջ ընթացքում մանկապարտեզ են այցելել ներառականության խնդիրների հետ առնչվող տարբեր կազմակերպությունների (Արբես, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն) ներկայացուցիչներ, վերահսկել են, տեղյակ են եղել երեխաների հետ տարվող աշխատանքների մեթոդաբանությունից»։

На изображении может находиться: в помещении Нет описания фото.

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել