Պարտապանի լուծարման  գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելը կարգելվի. նախագիծ

Պետական եկամուտների կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագիծը:

Նախագծով  նախատեսվում է, որ այսուհետ պարտապանի լուծարման  գործընթացը սկսվելուց հետո ստուգում կամ ուսումնասիրություն իրականացնելը կարգելվի, բացառությամբ՝ հարկային մարմնի կողմից իրականացվող այն ստուգումների, որոնք սկսվել են մինչև պարտապանի նկատմամբ լուծարման վարույթ սկսելու մասին որոշում կայացնելը և հարկային հսկողության շրջանակներում արտագնա հարկային ուսումնասիրությունների:

Ապահովված իրավունքի առարկան իրացնելու մասին դիմումը բավարարելու վերաբերյալ դատարանի որոշմամբ ապահովված պարտատերը չի ընդգրկվի սնանկության գործով պարտատերերի ցանկում, և նրա ապահովված պահանջները կբավարարվ են բացառապես այդ պարտավորության համար ապահովված իրավունքի առարկայի իրացման հաշվին, և ասյուհետ նաև  պահպանման և իրացման հետ կապված ծախսերը և գույքի օտարումից առաջացող հարկերը պահելուց հետո:

Պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը կկարողանա  պահանջել` ապահովված պարտավորությունը առաջնահերթ կերպով բավարարել ապահովված իրավունքի առարկայի վաճառքից ստացված միջոցների հաշվին, այսուհետ նաև նվազեցված գույքի պահպանման և փոխանցման ծախսերը և գույքի օտարումից առաջացող հարկերը:

Նախագծով նախատեսվում է, որ պարտատերերի ցանկում ընդգրկված ապահովված պարտատերը չի կարողանա մասնակցել պարտապանին պատկանող իր համապատասխան պարտավորության համար չապահովված իրավունքի առարկայի իրացումից ստացված միջոցների բաշխմանը մինչև ապահովված իրավունքի առարկայի իրացումը, քանի դեռ ապահովված իրավունքի առարկայի  ընթացիկ արժեքը ավելի կամ հավասար կլինի ապահովված պարտատիրոջ պահանջին, բացառությամբ դատարանի որոշմամբ համարժեք պաշտպանություն տրամադրելու դեպքերի:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել