Վարչապետի որոշմամբ Քրիստինե Սարգսյանն ազատվել է պաշտոնից

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 21-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 25-ի N 1550-Ն որոշման 2-րդ կետով հաստատված կանոնադրության 27-րդ կետը՝
Քրիստինե Սարգսյանին ազատել առողջապահության նախարարության «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատարի պաշտոնից»։

Նշենք, որ վարչապետի մեկ այլ որոշմամբ «Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Շավարշ Գրիգորյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել