Վարչապետի աշխատակազմը ՀՀ քաղաքացիներին տեղեկացնում է ժամանակավոր թափուր պաշտոնի վերաբերյալ։ Հայտարարվում է Վարչապետի աշխատակազմի պետաիրավական վարչության ավագ մասնագետի թափուր հաստիքի մասին, որը
1. մասնակցում է դատախազության, պաշտպանության, ազգային անվտանգության ծառայության օրենսդրության (այսուհետ՝ իր գործունեության ոլորտի) վերաբերյալ կառավարության, վարչապետի քննարկմանը կամ կարծիքին ներկայացված նախագծերի մասնագիտական փորձաքննությանը,
2. մասնակցում է առանձին հարցերի կառավարության ծրագրին և քաղաքականության հիմնական ուղղություններին համապատասխանության ուսումնասիրությանը, աշխատակազմի ղեկավարի հանձնարարությամբ իրականացվող մասնագիտական փորձաքննությանը,
3. մասնակցում է իր ոլորտին առնչվող իրավական ակտերի նախագծերի մասնագիտական փորձաքննությանը, տալիս է դրանցով նախատեսված համապատասխան ոլորտի զարգացման, գործունեության արդյունավետության բարելավման մասին եզրակացություններ,
4. իր գործունեության ոլորտի շրջանակներում մասնակցում է ՀՀ կառավարության ծրագրի վերաբերյալ պետական կառավարման համակարգի մարմինների կողմից ներկայացված առաջարկությունների ուսումնասիրությանը, ներկայացնում կատարման ընթացքի գնահատում և մասնագիտական դիրքորոշում,
5. մասնակցում է իր գործունեության ոլորտին առնչվող իրավաբանական անձանց կողմից ներկայացված դիմումների ընթացքի ապահովման աշխատանքներին,
6. մասնակցում է իր գործունեության ոլորտներին առնչվող՝ կառավարության գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գերակա խնդիրների կատարման ընթացքի նկատմամբ հսկողական աշխատանքներին:
Նշված ժամանակավոր թափուր պաշտոնը զբաղեցնելու համար պահանջվում է՝
1) բարձրագույն կրթություն,
2) hանրային ծառայության առնվազն մեկ տարվա ստաժ կամ երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ պաշտոնի անձնագրով պահանջվող աշխատանքի բնագավառում` երեք տարվա աշխատանքային ստաժ,
3) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, Քաղաքացիական դատավարության և Քրեական դատավարության օրենսգրքերի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին», «Նորմատիվ իրավական ակտերի մասին», «Կառավարչական իրավահարաբերությունների կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն,
4) խնդիրների լուծման, հաշվետվությունների կազմման, տեղեկատվության հավաքագրման և վերլուծական հմտություններ,
5) անհրաժեշտ տեղեկատվության տիրապետում,
6) համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն,
7) աշխատավարձի չափը՝ 175.932 ՀՀ դրամ:
Ընտրություն կատարելու եղանակը` դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն:
Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնների առաջացման հիմքերի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնների մրցույթների արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցվելը:
Վերը նշված պաշտոը կարող են զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած ՀՀ քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:
Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, ով՝
1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ,
2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից,
3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը,
4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ,
5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։
Դիմող ՀՀ քաղաքացիները վարչապետի աշխատակազմ (ք. Երևան, Հանրապետության Հրապարակ, Կառավարական տուն 1) պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`
1) գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
2) անձնագրի և հանրային ծառայության համարանիշը հավաստող փաստաթղթի պատճենները,
3) կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
4) աշխատանքային գրքույկի պատճենը,
5) արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
6) մեկ լուսանկար 3×4 սմ չափսի,
7) համառոտ CV:
ՀՀ քաղաքացին փաստաթղթերը հանձնում է անձամբ՝ ներկայացնելով անձնագիր:
Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր՝ ժամը 9:30-ից մինչև 12:30-ը, բացի շաբաթ և կիրակի օրերից:
Լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար կարող են դիմել վարչապետի աշխատակազմ /ք.Երևան, Հանրապետության հրապարակ Կառավարական տուն 1, հեռ. 010 515-638/:
Դիմումների ընդունման վերջնաժամկետն է՝ 23.10.2019թ., ժամը 12.30-ը: