Ազգային ժողովի պատգամավոր Նիկոլայ Բաղդասարյանի կողմից առաջարկվող նախագծով նախատեսվում է քրեական օրենսգիրքում լրացում կատարել։
Նախագծով նախատեսվում է սահմանել պատիժ ապահովագրական ոլորտում խարդախություն կատարելու համար։
Այն կպատժվի տուգանքով՝ 16 հազարից մինչև 22 հազար դրամի չափով , կամ կալանքով՝ առավելագույնը երկու ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ մեկից երկու տարի ժամկետով;
Ըստ նախագծի եթե արարքը կատարվել է՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով կամ խոշոր չափերով` կպատժվի տուգանքով` նվազագույն աշխատավարձի 22 հազարից մինչև 44 հազար դրամի չափով, կամ ազատազրկմամբ` երկուսից հինգ տարի ժամկետով:
Եթե այն կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ՝ առանձնապես խոշոր չափերով, կամ կազմակերպված խմբի կողմից` կպատժվի ազատազրկմամբ՝ չորսից ութ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա: