Արտաքին գործերի նախարարությունը հայտնում է, որ 16 տարին չլրացած ՀՀ քաղաքացուն առաջին անգամ ՀՀ անձնագիր տալու կամ փոխանակելու համար հյուպատոսական հիմնարկ են ներկայացվում հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- 35×45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
- Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
- Փոխանակելու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա նշումներ պարունակող էջերի լուսապատճենները
- Ծնողների գրավոր համաձայնությունը՝ օտարերկրյա պետությունում վավերական անձնագիր ստանալու մասին: Ծնողներից մեկի բացակայության դեպքում՝ նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով,
- Թվարկվածներից մեկը կախված տվյալ դեպքից.
ա) ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
բ) հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
գ) միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
դ) մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
ե) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը, - Ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ 6-րդ կետի «գ»-ից «ե» դեպքերի,
- Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:
Նշենք, որ
- Ծնողների գրավոր համաձայնությունը կազմվում է դեսպանությունում (հյուպատոսական հիմնարկում)՝ անվճար:
- Օտարերկրյա պետության իշխանությունների կողմից տրված ծննդյան վկայականները պետք է հաստատված լինեն «APOSTILLE» դրոշմակնիքով կամ հյուպատոսական վավերացմամբ և թարգմանված լինեն հայերեն:
- Ծնողների անձնագրերը պետք է լինեն վավերական
- Մինչև 6 տարեկան քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է 3 տարի վավերականության ժամկետով, 6 տարեկանից մինչև 16 տարին լրացած քաղաքացիներին` 5 տարի վավերականության ժամկետով, բայց ոչ ավելի, քան 18 տարին լրանալը, իսկ 16 տարին լրացած քաղաքացիներին` 10 տարի վավերականության ժամկետով: Ընդ որում, մինչև 16 տարեկան, ինչպես նաև 16 տարին լրացած նախազորակոչային տարիքի արական սեռի քաղաքացիներին անձնագիրը տրամադրվում է մինչև նրանց զորակոչային տարիքը լրանալը, իսկ զորակոչային տարիքը լրանալու դեպքում` պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ստացած տարկետման ժամկետով:
16 տարին լրանալու կապակցությամբ (մինչև 18 տարին լրանալը) ՀՀ անձնագիր ստանալու համար քաղաքացին անձամբ հյուպատոսական հիմնարկ է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը`
- Դիմում ՀՀ անձնագիր ստանալու մասին,
- 35×45 մմ չափսի 3 գունավոր նույնական լուսանկար,
- Ծննդյան վկայականը և դրա լուսապատճենը,
- Փոխանակելու դեպքում՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը և դրա նշումներ պարունակող էջերի լուսապատճենները,
- Ծնողների գրավոր համաձայնությունը՝ օտարերկրյա պետությունում վավերական անձնագիր ստանալու մասին: Ծնողներից մեկի բացակայության դեպքում՝ նաև բացակա ծնողի գրավոր համաձայնությունը՝ վավերացված նոտարական կարգով:
- Թվարկվածներից մեկը կախված տվյալ դեպքից.
ա) ծնողների ամուսնության վկայականը և դրա լուսապատճենը,
բ) հայրության ճանաչման վկայականը և դրա լուսապատճենը,
գ) միայնակ մայր լինելու վերաբերյալ տեղեկանքը և դրա լուսապատճենը,
դ) մահվան վկայականը և դրա լուսապատճենը,
ե) օրենքով սահմանված կարգով անհայտ բացակայող կամ մահացած ճանաչվելու վերաբերյալ դատարանի վճիռը և դրա լուսապատճենը, - Ծնողների անձնագրերի 2-5 էջերի լուսապատճենները` բացառությամբ 6-րդ կետի «գ»-ից «ե» դեպքերի,
- Պետական տուրքի վճարման անդորրագրի բնօրինակը:
Օտարերկրյա պետության իշխանությունների կողմից տրված ծննդյան վկայականները պետք է հաստատված լինեն «APOSTILLE» դրոշմակնիքով կամ հյուպատոսական վավերացմամբ և թարգմանված լինեն հայերեն: Ծնողների անձնագրերը պետք է լինեն վավերական։ 16 տարին լրանալուց հետո առաջին անգամ ՀՀ անձնագիրը տրվում է անվճար: