Երևանի քաղաքապետարանը մի շարք հողամասեր է հանել աճուրդի

Երևանի քաղաքապետարանը պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի հրապարակային սակարկությունների (մրցույթներիև աճուրդների) կազմակերպման և անցկացման հանձնաժողովը հայտարարում է համայնքային սեփականություն համարվող ներքոհիշյալ հողամասերի փակ դասական աճուրդ է հայտարարել:

Աճուրդին մասնակցել ցանկացող անձինք աճուրդի կազմակերպման և անցկացման ընթացակարգին, հողամասերի վերաբերյալ գրաֆիկական նյութերին կարող են ծանոթանալ Երևանի քաղաքապետարանի անցագրային սենյակում՝ Արգիշտի 1 I հարկ (մուտքն աշտարակի կողմից), ինչպես նաև Երևանի քաղաքապետարանի ինտերնետային կայքում՝ www.yerevan.am:
Աճուրդին մասնակցելու իրավունք ունեն` ՀՀ քաղաքացիներն ու իրավաբանական անձինք և ՀՀ օրենսդրությամբ սահմանված հողի սեփականության իրավունքի այլ սուբյեկտներ և հողօգտագործողներ։
Աճուրդի պայմանների մանրամասներին՝ հողամասի ելակետային տվյալներին, ճարտարապետահատակագծային առաջադրանքի պահանջներին և պայմաններին, հողամասի հատակագծին, պայմանագրի տիպային օրինակին ծանոթանալու ու հայտ ներկայացնելու համար դիմել Երևանի քաղաքապետարան (Արգիշտիի 1, մուտքը աշտարակի կողմից, 2-րդ հարկ, հեռ. 011-514173)։

Աճուրդը կայանալու է 2019թ նոյեմբերի 18-ին ժ.16.00-ին։
Հայտերն ընդունվում են աշխատանքային օրերին՝ մինչև 2019թ. նոյեմբերի 13-ը, ժամը 16.00-ը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել