ՃՈ տեսուչներն անհանդուրժող կլինեն ճանապարհային երթևեկության կանոնների յուրաքանչյուր կոպիտ խախտման նկատմամբ. ոստիկանապետի պաշտոնակատարի հանձնարարականը

Հոկտեմբերի 19-ին տեղի է ունեցել ոստիկանության ընդլայնված կոլեգիայի նիստը, որի ընթացքում ամփոփվել են ոստիկանության ծառայությունների և տարածքային մարմինների 2019 թվականի ինը ամիսների օպերատիվ-ծառայողական գործունեության արդյունքները։

Նիստը վարել է ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը։ Մասնակցել են ոստիկանության կոլեգիայի անդամները, կենտրոնական ապարատի, մարզային և տարածքային ստորաբաժանումների ղեկավարները։

Նիստի ժամանակ նշվել է, որ 2019 թվականի ինը ամիսների ընթացքում  արձանագրվել է 3444 ճանապարհատրանսպորտային պատահար, ինչի հետևանքով զոհվել է 253 և մարմնական վնասվածքներ ստացել 4.959 մարդ:

Արման Սարգսյանը հանձնարարել է անհանդուրժող լինել յուրաքանչյուր կոպիտ խախտման նկատմամբ՝ ընդգծելով, որ յուրաքանյուր նման խախտում կարող է կյանք արժենալ, և խախտումների արձանագրումն ու համարժեք գնահատականի արժանացնելը նախևառաջ վարորդի, ուղևորների ու հետիոտնի կյանքի և առողջության պահպանմանն է ուղղված։

Ոստիկանության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արման Սարգսյանը հույս է հայտնել, որ ոստիկանության բոլոր ծառայությունները կշարունակեն հետևողական աշխատանքը՝ հանցավորության դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու, կարգապահական ու ծառայողական կարգապահությունն ամրապնդելու ուղղությամբ՝ ի նպաստ օրենքի, ի նպաստ պետության։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել