Վիրավոր ոստիկանը դուրս գրվեց հիվանդանոցից. նա պատմել է՝ ինչ է ասել իրեն Տիգրանը դեպքի օրը

Վիրավոր ոստիկան Արմեն Հակոբյանը դուրս գրվեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ ԲԿ-ից:

Այս մասին հայտնում են կենտրոնի մամուլի ծառայությունից։

«Նա իրեն լավ է զգում: Հիշելով ընկերոջը` զոհված ոստիկան Տիգրան Առաքելյանին, Արմենն ասաց, որ դեպքի օրը Տիգրանը խոսել է կյանքի կարճ լինելուց` այն համեմատելով թիթեռի կյանքի հետ: Տիգրանը խորհուրդ է տվել Արմենին գնահատել իր ունեցածն ու սիրել մարդկանց: Նկարում բուժող բժիշկ Ալեքսանդր Վարոսյանն է»,-նշել ԲԿ-ի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ  հոկտեմբերի 16-ին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ՀՀ ոստիկանության ծառայողներ՝ 1981 թվականին ծնված Տիգրան Առաքելյանը՝ «կենսաբանական մահ, հրազենային վերք ձախ բազկի շրջանում» ախտորոշմամբ, և 1994 թվականին ծնված Ա. Հակոբյանը՝ «գանգի գագաթային շրջանի  պատռվածք վերք ախտորոշմամբ»:

ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով կատարված անհրաժեշտ քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են ոստիկանության ծառայողների նկատմամբ հարձակում գործելու դեպքի մի շարք հանգամանքներ: Մեղադրանք է առաջադրվել 2003 և 2001 թթ. ծնված եղբայրներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել