Հոկտեմբերի 17-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ծառայողները Գարեգին Նժդեհի փողոցից, զենք և սառը զենք կրելու կասկածանքով, բերման են ենթարկել Բագրատունյաց փողոցի բնակիչ 47-ամյա մի տղամարդու:
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նրա մոտ հայտնաբերվել է 10 սմ շեղբի երկարությամբ ծալովի դանակ և «Մակարովի» նմանվող գործարանային համարով ատրճանակ՝ պահեստատուփով ու գազային գլանոթով:
Նշանակվել են դատատեխնիկական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Նախապատրաստվում են նյութեր: