Նիկոլ Փաշինյանը պարգևատրել է հուշամեդալներով և շնորհակալագրերով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նոր որոշումներ է ստորագրել, որով Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման ընթացքում ներդրած ավանդի և ցուցաբերած նվիրումի համար Հայաստանի Հանրապետության վարչապետի հուշամեդալով պարգևատրել է՝

  • Հարություն Արամայիսի ՅԱՎՐՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի արարողակարգի ղեկավար),
  • Աննա Ռուբիկի ՎԱՐԴԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի լրատվության պատասխանատու),
  • Սևակ Խաժակի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ («Համահայկական կամավորական միություն» հասարակական կազմակերպության ղեկավար),
  • Ռիտա Յուրիի ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻՆ (Երևանի քաղաքապետարանի «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության 1-03 ծառայության պետ):

Նիկոլ Փաշինյանը Համահայկական ամառային 7-րդ խաղերի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման համար Հայաստանի Հանրապետության վարչապետի շնորհակալագրով պարգևատրել է՝

  • Բագրատ Արմենի ԴԻՎԱՆՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի գլխավոր նկարիչ-դիզայներ),
  • Դավիթ Վարդգեսի ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի տեխնիկական տնօրեն),
  • Մուշեղ Հենրիի ԳԱՌՈՒԿՅԱՆԻՆ (Համահայկական խաղերի եռաչափ պատկերների հեղինակ):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել