Վայոց ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանի կարգադրությամբ՝ նրա օգնական Հարություն Գրիգորյանը հոկտեմբերի 7-ին ազատվել է աշխատանքից: Այս մասին տեղեկանում ենք մարզպետարանի պաշտոնական կայքից։
Նախկին մարզպետը աշխատանքից կարգադրությունը ստորագրել է Տրդատ Սարգսյանը մինչև իր հրաժարական ներկայացնելը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Վայոց Ձորի մարզում, Եղեգնաձոր քաղաքում, սեպտեմբերի 18-ի գիշերը զինվորականների և մարզպետարանի աշխատակիցների մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի առթիվ հարուցված է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Դատախազական հսկողության ներքո ընթանում է լրիվ, օբյեկտիվ և բազմզակողմանի քննություն՝ դեպքի բոլոր հանգամաքնները պարզելու, մասնակից յուրաքանչյուր անձի գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:
Կոչումով փոխգնդապետ զինվորականներից մեկին միջադեպի ընթացքում ծանր մարմնական վնասվածքներ հասցնելու կասկածանքով ձերբակալվել էր Վայոց Ձորի մարզպետի օգնականը:
Ողջ ծավալով ստուգվում է նաև միջադեպին Վայոց Ձորի մարզպետի հնարավոր մասնակցությունը։
Հիշեցնենք, որ միջադեպից որոշ ժամանակ հետո Տրդատ Սարգսյանը հրաժարականի դիմում էր գրել, որն էլ հոկտեմբերի 10-ի կառավարության նիստում ընդունվել է: