Բժիշկ Դավիթ Գրիգորյանը դատական հայց է ներկայացրել առոջղապահության նախարար Արսեն Թորոսյանի դեմ։ Այս մասին տեղեկանում ենք Դատական տեղեկատվական համակարգից։
Հայցադիմումը դատարան է մուտքագրվել հոկտեմբերի 15-ին։
Դավիթ Գրիգորյանի հայցում նշվում է պատիվն ու արժանապատվությունը արատավորող տեղեկությունները հերքելու, հրապարակայնորեն ներողություն խնդրելու, և փոխհատուցում վճարելու պահանջների մասին։
Գործը մակագրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Ստեփանյանին: