Դատավոր Ռուբեն Ափինյանին մինչև տարեվերջ ոչ մի գործ չի մակագրվի

Բարձրագույն դատական խորհուրդը քննարկելով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանի՝ աշխատանքային ծանրաբեռնվածության վերաբերյալ դիմումը, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գրությունը, հաշվի առնելով դատավորի վարույթում առանձնակի բարդության գործերի առկայությունը, ողջամիտ ժամկետներում գործերի քննությունն իրականացնելու անհրաժեշտությունը Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է դատավորի անուն-ազգանունը հանել գործերի բաշխման ցանկից՝ 2019 թվականի հոկտեմբերի 14-ից մինչև դեկտեմբերի 30-ը ներառյալ:

Հիշեցնենք, որ այս տարի համանման մեկ այլ որոշմամբ, դատավորի անունը գործերի բաշխման ցանկում չէր ներառվել նաև մայիսի 2-ից մինչև օգոստոսի 2ճն ընկած ժամանակահատվածում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել