Թափուր աշխատատեղ. աշխատավարձը՝ 256 հազար դրամ

Կադաստրի կոմիտեի քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը ժամանակավոր զբաղեցնելու մասին հայտարարություն․

Անշարժ գույքի գրանցման միասնական ստորաբաժանման արխիվի բաժնի պետ

(ծածկագիրը` 61-26.9է-Ղ5-2) 

1)  Կազմակերպում է անշարժ գույքի միավորի համար կազմված կադաստրային գործի թղթային տարբերակի պահպանման և վարման աշխատանքները,

2) Կազմակերպում է էլեկտրոնային արխիվների ստեղծման և վարման աշխատանքները,

3)Կազմակերպում է էլեկտրոնային արխիվի տեղեկատվության թարմացման աշխատանքները: 

Ունի այլ իրավունքներ ու պարտականություններ՝ համաձայն սույն պաշտոնի անձնագրի:

Նշված թափուր պաշտոնն զբաղեցնելու համար պահանջվում է՝

  • բարձրագույն կրթություն,
  • Հանրային ծառայության առնվազն երեք տարվա ստաժ կամ հինգը տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ արխիվային գործի վարման բնագավառում` հինգ տարվա աշխատանքային ստաժ.
  • “Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին”, “Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին”, “Նորմատիվ իրավական ակտերի մասին”, Հայաստանի Հանրապետության օրենքների, վարչապետի 2018թ. Հունիսի 11-ի «Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի կանոնադրությունը սահմանելու մասին» N 749-Լ որոշման և իր լիազորությունների հետ կապված իրավական այլ ակտերի անհրաժեշտ իմացություն, ինչպես նաև տրամաբանելու, տարբեր իրավիճակներում կողմնորոշվելու ունակություն.
  • համակարգչով և ժամանակակից այլ տեխնիկական միջոցներով աշխատելու ունակություն:

Աշխատավարձը՝ 256.623 (երկու հարյուր հիսունվեց հազար վեց հարյուր քսաներեք) դրամ:

Տվյալ ժամանակավոր թափուր պաշտոնի առաջացման հիմքի վերացման ժամկետն է` մինչև քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնը մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի կողմից զբաղեցնելը:

Նշված  թափուր պաշտոնը կարող է զբաղեցվել՝ տվյալ պաշտոնի անձնագրով ներկայացվող պահանջները բավարարող, հայերենին տիրապետող, 18 տարին լրացած Հայաստանի Հանրապետության քաղաքացիները: Քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու առավելագույն տարիքը 65 տարին է:

Հանրային ծառայության ընդունվելու իրավունք չունի այն անձը, որը՝

1) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) դատական կարգով զրկվել է հանրային ծառայության պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը հանրային ծառայության տվյալ պաշտոնի նշանակվելու դեպքում կարող է խոչընդոտել իր լիազորությունների իրականացմանը.

4) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) օրենքի խախտմամբ չի անցել ժամկետային պարտադիր զինվորական ծառայություն։

Դիմող ՀՀ քաղաքացիները պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը`

  •  գրավոր դիմում (ձևը լրացվում է փաստաթղթերը ներկայացնելիս),
  •  անձնագրի պատճենը,
  •  կրթությունը հավաստող պետական նմուշի փաստաթղթի (փաստաթղթերի) պատճենը (պատճենները),
  •  աշխատանքային գրքույկի պատճենը (բացակայության դեպքում անհրաժեշտ է ներկայացնել  տեղեկանք համապատասխան մարմնից կամ տեղեկանք աշխատանքային ստաժի վերաբերյալ),
  •  արական սեռի անձինք նաև զինվորական գրքույկի կամ դրան փոխարինող ժամանակավոր զորակոչային տեղամասին կցագրման վկայականի պատճենը՝ բնօրինակի հետ միասին, կամ համապատասխան տեղեկանք,
  •  մեկ լուսանկար 3×4 սմ չափսի:

Ընտրություն կատարելու եղանակը՝

Դիմում ներկայացրած քաղաքացիների փաստաթղթերի ուսումնասիրություն, փաստաթղթերի ուսումնասիրության արդյունքում ընտրված քաղաքացիների հետ հարցազրույց:

փաստաթղթերն ընդունվում են Կադաստրի կոմիտեի անձնակազմի կառավարման բաժնում կամ  էլեկտրոնային փոստի միջոցով [email protected] հասցեով ժամը 9:30-ից 12:30-ը ամեն օր, բացի շաբաթ և կիրակի օրերից

Հասցե՝ ք. Երևան, Արշակունյաց 7,

հեռ.՝ 060 474 247

Դիմումների ընդունման վերջին ժամկետն է`   22.10.2019թ.:

42 ԿԲ Դիմումի ձև

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել