Արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում․ Նիկոլ Փաշինյան

Հոկտեմբերի 17-ին, ժամը 08:40-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Սյունիքի մարզի Ողջի գետը պղտորված է (սպիտակել է): Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասվել է Սյունիքի մարզի Ներքին Գիրաթաղ գյուղի մոտակայքում գտնվող կոմբինատի պոչատարը. արտանետումները լցվել են Ողջի գետը:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը պոչատարի վնասված հատվածը վերականգնվել է:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Կառավարության նիստի մեկնարկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը անդրադարձավ դեպքին։ Նախարարները և քննչական կոմիտեի նախագահը զեկուցեցին իրավիճակի մասին։

Մանրամասները՝ տեսանյութերում

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել