Վթարի հետևանքով մետաղյա խողովակաշարի հոսքաջրերը լցվել են Ողջի գետը

Ս.թ. հոկտեմբերի 17-ին, վաղ առավոտյան «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

Այս մասին տեղեկացնում են բանապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

На изображении может находиться: на улице и вода

Վթարը վերացվել է։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար՝ Վիգեն Ավետիսյանի հանձնարարությամբ Սյունիքի ՏԲ աշխատակիցները տարածքում իրականացրել են զննություն, արձանագրել փաստերը, կատարել աղտոտված ջրերի նմուշառումներ:

Ընկերությանը հանձնարարվել է իրականացնել վթարից առաջացած հետևանքների վերացման աշխատանքներ։

Վթարի պատճառներն ուսումնասիրվում են:

Կիրականացվի շրջակա միջավայրին հասցված վնասի հաշվարկ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել