Երևանի մետրոպոլիտենի նոր կայարանի ու ճոպանուղու կառուցումը միս ու արյուն է ստանում։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Երևանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանից։
«Այս մասին երեկ կայացած ավագանու «Իմ քայլը» խմբակցության նիստում մեր հետաքրքրությանն ի պատասխան հայտնեց Երևանի Գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանը:
Ինչպես և խոստացվել էր, գրեթե ավարտին են մոտեցել նախագծանախահաշվարկային աշխատանքները, ճոպանուղու դեպքում նաև պարզ է դարձել երթուղու մանրամասն ճամփան»,-նշում է նա։
Իզաբելլա Աբգարյանի խոսքով, ներդրումային երկու ծրագիրն էլ հետաքրքրություն են առաջացրել ներդրողների շրջանակում, շուտով կհրապարակվեն նաև էսքիզները։
Հիշեցնենք, որ մետրոյի նոր կայարան նախատեսվում է կառուցել Աջափնյակում՝ Թումոյի մոտ։