Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հոկտեմբերի 10-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է շտապ և անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող կանչերի և առողջության առաջնային պահպանման օղակ ուղղորդվող կանչերի դասակարգումը։
Հրամանով՝ «Շտապբուժօգնություն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին հանձնարարվել է
ա. շտապ բժշկական օգնության ծառայության կողմից Նոր-Նորքի վարչական շրջանից գրանցված կանչերը տարանջատել և ուղղորդել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն` կանչերը հերթապահության ժամանակ իրականացնելու նպատակով,
բ. Նոր-Նորքի վարչական շրջանում գործող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություններում գրանցված, սակայն Երևան քաղաքի այլ վարչական շրջաններում բնակվող պացիենտների առողջության առաջնային պահպանման օղակ ուղղորդման ենթակա կանչերը սպասարկել մինչև 90 րոպեի ընթացքում:
Մանրամասները՝ այստեղ։