Հոկտեմբերի 14-ին և 15-ին տարածաշրջանային այցով Հայաստանում են գտնվելու ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասել է արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը։
Նա նշել է, որ Հայաստանից հետո վերջիններս մեկնելու են Արցախ։
Սեպտեմբերի 23-ին ՀՀ ԱԳՆ ղեկավար Զոհրաբ Մնացականյանը Նյու Յորքում հանդիպել էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
Հենց այդ ժամանակ էլ կողմերը նախանշել էին տարածաշրջան այցը: