Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանում քննության է առնվում նախկինում չդատվածԱնյուտա Բ.-ի դեմ հարուցված քրեական գործը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա իր ամուսնու` Կամո Ն.-ի հոգեկան հիվանդությամբ տառապելու կապակցությամբ օրենքով սահմանված կարգով ձեռք է բերել հոգեմետ նյութ հանդիսացող «կլոզապին» պարունակող «ազալեպտին» դեղահաբեր, որից զգալի չափի` 0.6 գրամ քաշով 6 հատ իրացրել է նույն գյուղի բնակչուհի Մարիամ Գ.-ին:
Անյուտա Բ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտվել է ստորագրություն չհեռանալու մասին:
Գործին՝ որպես իրեղեն ապացույց, կցված է «ազալեպտին» դեղահաբեր` 1 փաթեթ: իսկ մեղադրանքը դատարանում պաշտպանվում է Արարատի մարզի դատախազության կողմից:
Հիշեցնենք, որ իրացնելու նպատակով թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, պահելը, փոխադրելը, առաքելը կամ դրանք ապօրինի իրացնելը`պատժվում է ազատազրկմամբ՝ երեքից յոթ տարի ժամկետով (ՀՀ քրեական օրենսգիրք, հոդված 266, մաս 1):
Ծանուցում. Հանցագործության մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժիմեջ մտած դատավճռով:
Աղբյուրը` Իրավաբան.net