Խաչմերուկից բերման է ենթարկվել 24-ամյա Սասուն Վ.-ն․ նա մեղադրվում է առողջությանը ծանր վնաս պատճառելու համար

Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ սպայական վաշտի և ոստիկանության Թումանյանի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ հոկտեմբերի 13-ին, ժամը 04.20-ին, Մղարթ-Արևածագ գյուղերի խաչմերուկից բերման է ենթարկվել 24-ամյա Սասուն Վ.-ն, որը սեպտեմբերի 27-ից ոստիկանության Թումանյանի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 112 հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 1-ին մասի մեղադրանքով:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել