Վարչական շրջանի աշխատակազմը արդեն իսկ դիմել է ոստիկանություն․ այսօր երկու նոր աղբաման են այրել

Երևանի քաղաքապետարանից հայտնում են, որ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում՝ Օհանով 54 շենքի բակում այսօր երկու նոր աղբաման է այրվել։

«Վարչական շրջանի աշխատակազմը արդեն իսկ դիմել է ոստիկանություն։ Հուսով ենք, որ մեղավորները արագ կհայտնաբերվեն և կենթարկվեն պատասխանատվության։

Կոչ ենք անում քաղաքացիներին չվնասել և չոչնչացնել համայնքային գույքը, որը ծառայում է հարյուրավոր այլ քաղաքացիներին»,-նշված է հաղորդագրության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել