Հոկտեմբերի 12-ին, ժամը 12.30-ին, ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները, ստացված օպերատիվ տեղեկությունները իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով, բաժին են հրավիրել 52-ամյա մի տղամարդու, որը խոստովանական բացատրություն է տվել, որ սեպտեմբերի կեսերին Բերդ-Տավուշ- Այգեպար ավտոճանապարհի տարբեր հատվածներից ապամոնտաժել և հափշտակել է ճանապարհային 4 ուղեցույց նշան։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Պատճառված վնասի չափը պարզվում է:
Գողոնը հայտնաբերվել է:
Նշանակվել է ապրանքագիտական ստուգում:
Նախապատրաստվում են նյութեր: