Հիմ­նական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլոր երեխաների համար․ ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում հանրակրթական դպրոց ընդունվելու ­համար

ՀՀ-ում յուրաքանչյուր ոք ունի կրթության իրավունք: Հիմ­նական ընդհանուր կրթությունը պարտադիր է բոլոր երեխաների համար: Այս մասին հայտնում են արտաքին գործերի նախարարությունում։

Միջնակարգ կրթությունը պետական ուսում­նական հաստատություններում անվճար է: Յուրաքանչյուր քաղաքացի ունի մրցութային հիմունքներով անվճար պետական բարձրագույն և այլ մասնագիտական կրթական հաստատություններում կրթություն ստանալու իրավունք:

ՀՀ-ում ընդհանուր կրթությունն սկսվում է 6 տարեկանից և իրականացվում է եռաստիճան միջնակարգ հանրակրթական դպրոցում` 12 տարի ընդհանուր տևողությամբ` հետևյալ հաջորդական աստիճաններով.
1. տարրական դպրոց (1-4-րդ դասարաններ),
2. միջին դպրոց (5-9-րդ դասարաններ),
3. ավագ դպրոց (10-12-րդ դասարաններ):

Ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում հանրակրթական դպրոց ընդունվելու ­համար

1. դիմում,
2. 2 լուսանկար,
3. երեխայի ծննդյան վկայականի պատճենը,
4. տեղեկանք երեխայի առողջության մասին (սպասարկող բուժհիմ­նարկից),
5. դպրոցից դպրոց աշակերտի փոխադրման թերթիկը` հաստատված տվյալ դպրոցի տնօրենի կողմից (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար),
6. աշակերտի անձնական գործը` հաստատված տվյալ դպրոցի տնօրենի կողմից (առաջինից բարձր դասարաններ ընդունվելու համար):

Եթե Ձեզ մոտ առկա չէ այս փաստաթղթերից որևէ մեկը, ապա խնդրում ենք դիմել Երևանի քաղաքապետարանի (մարզերում՝ մարզպետարանների) երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ կամ սույն ձեռնարկի հավելված 2-ում թվարկված կազմակերպություններ՝ խորհրդատվության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել