Կավելանա մինչև 2 տարեկան երեխաների խնամքի համար տրվող նպաստը

2020թ. հուլիսի 1-ից կավելանա մինչև 2 տարեկան երեխայի խնամքի համար տրվող նպաստը. 18.000 դրամի փոխարեն նախատեսվում է, որ ծնողները կստանան 25.500 դրամ:

Այս մասին հոկտեմբերի 11-ին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Սմբատ Սաիյանը: Նա նշեց նաև, որ երեխայի խնամքի միանվագ նպաստ կստանան նաև գյուղական բնակավայրերում ապրող մայրիկները, անգամ, եթե նրանք երեխա ունենալուց առաջ չեն աշխատել:

На изображении может находиться: 1 человек«Այսօր խնամքի նպաստը նշանակվում և վճարվում է բացառապես այն կանանց, ովքեր երեխա ունենալու պահին աշխատում էին և գտնվում են մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում և մեր բոլոր տեսակի վերծությունները, ուսումնասիրությունները ցույց էին տալիս, որ ժողովրդագրական իրավիճակի զարգացման միտումները շատ ավելի բացասական կամ խնդրահարույց են գյուղական բնակավայրերում, դրա համար, հաշվի առնելով առկա բյուջետային սահմանափակումները, որոշում է կայացվել 2020 թվականին գործարկել նոր ծրագիր և գյուղական բնակավայրերում բնակվող ընտանիքներին ևս նշանակել և վճարել խնամքի նպաստ՝ մինչև երեխայի երկու տարին լրանալը, անկախ նրանից, թե այդ ընտանիքի որևէ անդամ ստանում է խնամքի նպաստը՝ որպես վարձու աշխատող, թե՝ ոչ»,-նշեց փոխնախարարը:

Նրա խոսքով, առայժմ խոսքը գնում է միայն գյուղական բնակավայրերում չաշխատողների մասին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել