Սոցփաթեթից օգտվելու համար փախստականի նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջը սահմանվել է 2021թ. փետրվարի 1-ից

2019 թվականի հոկտեմբերի 10-ից ուժի մեջ է մտել Կառավարության 2019թ. սեպտեմբերի 26-ի N 1304-Ն որոշումը:

Այս որոշմամբ հստակեցվում է սոցիալական փաթեթի շահառուների շրջանակը և որոշակի փոփոխություններ են կատարվում իրավակիրառական պրակտիկայում ի հայտ եկած առանձին խնդիրներին լուծում տալու նպատակով: 

Ամրագրվել է դատարանի կողմից նախկին աշխատանքում վերականգնված անձանց, ինչպես նաև, պետական կառավարման այլ մարմիններ ժամանակավոր գործուղվողների (նաև գործուղվող դիվանագետների) համար սոցփաթեթի իրավունքի պահպանման երաշխիք:

Սահմանվել է նաև աշխատողի դրույքի փոփոխման դեպքում սոցփաթեթի գումարի չափի հաշվարկման առավել օպտիմալ կարգավորում:

Փախստականներին նույնականացման քարտ տրամադրելու տեխնիկական խնդիրներով պայմանավորված՝ սոցփաթեթից օգտվելու համար փախստականի նույնականացման քարտ ունենալու պարտադիր պահանջը 2019 թվականի փոխարեն սահմանվել է 2021թ. փետրվարի 1-ից:

Սոցփաթեթի՝ համավարկառու հանդիսացող շահառուին ևս սոցփաթեթի հիպոթեկային բաղադրիչից օգտվելու հնարավորություն է տրվել (եթե հանդիսանում են բնակարանի սեփականատեր (համասեփականատեր)):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել