Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Սյունիքի մարզի դատախազ է նշանակվել Պետրոս Մարտիրոսյանը։
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Պետրոս Մարտիրոսյանը ավելի վաղ զբաղեցրել է Երևան քաղաքի Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների դատախազի տեղակալի պաշտոնը։