Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հրամանով Լոռու մարզի դատախազ է նշանակվել Գարեգին Մանուկյանը, որն 2017 թվականից զբաղեցնում էր Լոռու դատախազի տեղակալի պաշտոնը:
Այս մասին Իրավաբան․net-ին հայտնեց գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Նշենք, որ Լոռու դատախազի պաշտոնը նախկինում զբաղեցնում էր Արսեն Մարտիրոսյանը, որը ազատվել է պաշտոնից և նշանակվել Գլխավոր դատախազությունում հատկապես կարևոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչության պետ: