16-ամյա երիտասարդը գողացել է «Մաստերքարտն» ու օնլայն խաղի համար միավորներ գնել

Հոկտեմբերի 10-ին, ժամը 10.50-ին, Դաշտադեմ գյուղի մի բնակիչ ոստիկանության Թալինի բաժնում հաղորդում է տվել, որ հոկտեմբերի 7-ից 9-ն ընկած ժամանակահատվածում «Մաստերքարտի» հաշվեհամարից անհայտ պայմաններում հափշտակել են 62.864 դրամ:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նյութերի նախապատրաստման ընթացքում ձեռնարկված միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ հափշտակությունը իրականացրել է Թալինի բնակիչ 16-ամյա մի պատանի: Հոկտեմբերի 6-ին երթուղային տրանսպորտի մեջ նա հաղորդում տվողի կնոջ պայուսակից թաքուն վերցրել է «Մաստերքարտը», տվյալները մուտք արել ինտերնետային օնլայն խաղի համակարգ և դրանով գնել խաղային միավորներ:
Տղան հրավիրվել է ոստիկանություն և տվել բացատրություն:
Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել