ԱԱԾ և ոստիկանության աշխատակիցները բացահայտել են մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելու դեպք

ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության և ԱԱԾ աշխատակիցները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 10-ին մայրաքաղաքի Նալբանդյան փողոցում հայտնաբերեցին ու ոստիկանության Կենտրոնական բաժին բերման ենթարկեցին Երևանի բնակիչ, 29-ամյա մի երիտասարդի։

Այս մասին տեղեկացնում են ոստիկանությունից:

Կասկածանքը՝ մաքսանենգ ճանապարհով ապօրինի թմրամիջոց Հայաստան ներկրելը, պահելը, օգտագործելն ու իրացնելն էր։ Բերման ենթարկվածի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին տարբեր տեսակի դեղահաբերեր, կոկայինի նմանվող զանգված։ Նրա դրամապանակում ևս կոկայինի նմանվող զանգվածներ կային, ինչպես և մեթամֆետամին։ Դեպքի առթիվ հարուցվեց քրեական գործ։ Բերման ենթարկված երիտասարդը ձերբակալվեց։ Օպերատիվ-քննչական միջոցառումները շարունակվում են։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել