Մարզպետը՝ 259, 261 և 267 երթուղիների չվացուցակների խախտման և երեկոյան ժամերին չվերթների ժամանակացույցի չպահպանման մասին

Հաշվի առնելով վերջերս քաղաքացիների կողմից ստացվող բազմաթիվ բողոքները՝ կապված Աբովյան քաղաքից դեպի Երևան ուղևորափոխադրումներ իրականցնող միջմարզային թիվ 259, 261 և 267 երթուղիների չվացուցակների խախտման և հատկապես երեկոյան ժամերին չվերթների ժամանակացույցի չպահպանման հետ, Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը դիմել է ՏԿԵՆ և Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին:

«Առաջարկել եմ երթուղիների աշխատանքի կարգավորման նպատակով կատարել համապատասխան ուսումնասիրություններ և արդյունքների մասին ներկայացնել տեղեկատվություն, որից հետո միջոցներ կձեռնարկվեն իրավիճակը շտկելու ուղղությամբ:

Արդյունքների մասին կտեղեկացնեմ լրացուցիչ»,-նշել է նա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել