Ոստիկանները 2 տարի անց հայտնաբերեցին 30 թիթեղի գողության համար կասկածվող տղամարդուն

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Աշոցքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ղազանչի գյուղի 39-ամյա մի բնակիչ 2017 թվականի հոկտեմբերին իրենց գյուղի անասնապահական համալիրի կտուրից գողացել է ազբեստյա 30 թիթեղ: Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Նույն օրը նա հրավիրվել է բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն, հավելել, որ թիթեղներն օգտագործել է անասնակերի իր պահոցը վերանորոգելիս:

Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել