Հոկտեմբերի 8-ին՝ կեսգիշերին, ոստիկանության Նոր Նորքի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Մոլդովական փողոցի 10 շենքի բակում հրավառություն է: Րոպեներ անց նշված հասցե մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ հրավառությունը կատարել է նույն շենքի 28-ամյա մի բնակիչ :
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրություն` տուգանք 100.000 դրամի չափով: