Երևանի աղբահանության և սանիտարական մաքրում համայնքային հիմնարկը հայտարարություն է տարածել, որում ասվում է.
Հարգելի քաղաքացիներ, խնդրում ենք մի վնասեք աղբամանները, մի գողացեք ձեզ ծառայող պետական գույքի մասերը:
Աղբահանության հիմնարկը օր ու գիշեր իրականացնում է իրեն վստահված ծառայությունը,որպեսզի մեկ օր շուտ քաղաքը ամբողջությամբ ազատի աղբից, սակայն նման գործողությունները ազդում են մեր աշխատանքի որակի վրա:
Խնդրում ենք նման դեպքեր նկատելու ժամանակ անհապաղ տեղեկացրեք մեզ կամ օրինապահ մարմիններին:

