Հայելի ակումբի հետ կապված դեպքի հանգամանքները ստուգվում են. դատախազություն

Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

《”Հայելի” ակումբի հետ կապված միջադեպի առթիվ հետաքննության մարմնին հանձնարարվել է քրեադատավարական ընթացակարգով ստուգել դեպքի հանգամանքները և տալ իրավական գնահատական》։

Նշենք, որ այսօր՝ հոկտեմբերի 4֊ին, 4 երիտասարդ պաշարել են «Հայելի» մամուլի ակումբը։ Նրանք ձվեր են նետել ակումբի դռներին ու պաստառներ փակցրել։ Նրանցից մեկը, որը ներկայացել է որպես քաղաքացի Դավիթ Հովհաննիսյան, ասել է, որ պահանջում է փակել լրատվամիջոցը։ Նրանք նշել են, որ իրենց նման ակցիայի պատճառը Hayeli.am կայքով հրապարակված «Ալիևի ուշացած, բայց հուժկու պատասխանը Փաշինյանին» վերտառությամբ հոդվածն է։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել