Google-ը խոցելիություն է հայտնաբերել Android օպերացիոն համակարգի կոդում, որը թույլ է տալիս չարագործներին հասանելիություն ստանալ սարքերին: Այս մասին հայտնում է Vedomosti.ru-ն:
Google Project Zero վերլուծական խմբի փորձագետները պարզել են, որ խոցելի են այն հեռախոսները, որտեղ օգտագործվում են Android-ի 8-րդ և ավելի բարձր տարբերակները: Դրանց թվում են Pixel 2, Huawei P20, Xiaomi Redmi 5A, Xiaomi Redmi Note 5, Xiaomi A1, Oppo A3, Moto Z3, Oreo LG phones, Samsung S7, S8, S9 հեռախոսները։
Իսկ խոցելիությունը թույլ է տալիս հսկել օգտատերերի սարքերը կամ խափանել դրանց աշխատանքը:
Սխալը հայտնաբերել և վերացրել են դեռևս 2017-ին, սակայն, շտկումը չեն տարածել համակարգի նոր տարբերակների վրա:
Ընկերության տվյալներով ՝ Android- ի բոլոր սմարթֆոնները կարող են խոցելի լինել, ներառյալ ՝ Huawei, LG և Sony: