ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Տավուշում զոհված պայմանագրային զինծառայող Մուշեղ Աբովյանը հետմահու պարգևատրվելէ Մարտական ծառայության մեդալով։
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնվիրության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի պայմանագրային զինծառայող, ավագ սերժանտ Մուշեղ Ժիրայրի Աբովյանին հետմահու պարգևատրել Մարտական ծառայության մեդալով»,- ասված է հրամանագրում։