Վարչապետի որոշմամբ Յուրի Վարդանյանի կնոջը շուրջ 2 միլիոն դրամ է տրամադրվել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 3-ին որոշում է ստորագրել, որում ասվում է.

« Համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի նոյեմբերի 23-ի N 1910-Ն որոշման N 6 հավելվածի 6-րդ կետի՝

ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, 1980 թվականի օլիմպիական չեմպիոն, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Յուրի Վարդանյանի մահարձանի պատրաստման, տեղադրման, գերեզմանի բարեկարգման աշխատանքների իրականացման համար, որպես աջակցություն Յուրի Վարդանյանի այրուն` Էլեոնորա Վարդանյանին տրամադրելու նպատակով, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը ՀՀ 2019 թվականի պետական բյուջեով նախատեսված՝ «1195» ծրագրի (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում արարողակարգային միջոցառումների կազմակերպում) «11001» միջոցառման (Հասարակության և պետության հանդեպ հատուկ ծառայություններ մատուցած քաղաքացիների մահվան դեպքում հրաժեշտի ծիսակատարության և թաղման կազմակերպում, գերեզմանի բարեկարգման և մահարձանի պատրաստման ու տեղադրման աշխատանքներին աջակցություն) միջոցներից 2019 թվականի ինն ամսում հատկացնել 2 միլիոն 277 հազար դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել