ՄԻԵԴ-ը հրապարակել է Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը

ՄԻԵԴ-ը հրապարակել է Նիկոլյանն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը: Այս մասին տեղեկանում ենք դատական ակտերի որոնման համակարգից։

Դատարանը դիմումատուին ճանաչել էր անգործունակ վերջինիս կնոջ և որդու դիմումի հիման վրա: Միաժամանակ դիմումատուի խնամակալ էր նշանակվել նրա որդին: Դիմումատուն չէր կարողացել բողոքարկել իր դեմ կայացված որոշման դեմ քանի որ առկա էր օրենսդրական արգելք առ այն, որ անգործունակ անձինք չունեն ինքնուրույն դատարան դիմելու իրավունք: Նույն արգելքի պատճառով դիմումատուն չէր կարողացել ներկայացնել ամուսնալուծության պահանջ:

Կոնվենցիայի 6- րդ հոդված (դատարանի մատչելիությունը) – առկա է խախտում :

Կոնվենցիայի 8-րդ հոդված (անձնական կյանքը հարգելու իրավունք) – առկա է խախտում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել