Արթուր Գոյունյանը հրաման է ստորագրել, որով հաստատել է դիմումների արկղի տեղադրման, բացման և նամականու առաքման ընթացակարգը

Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության պետ Արթուր Գոյունյանը հոկտեմբերի 2-ին հրաման է ստորագրել, որով հաստատել է դիմումների արկղի տեղադրման, բացման և նամականու առաքման ընթացակարգը:

ԸՆԹԱՑԱԿԱՐԳ

ԴԻՄՈՒՄՆԵՐԻ ԱՐԿՂԻ ՏԵՂԱԴՐՄԱՆ, ԲԱՑՄԱՆ ԵՎ ՆԱՄԱԿԱՆՈՒ ԱՌԱՔՄԱՆ

  1. Հայաստանի Հանրապետությանարդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում՝ բացառությամբ փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկների,դիմումների արկղը տեղադրվում է ազատությունից զրկված անձանց պահման համար նախատեսված ընդհանուր կացարանների, մասնաշենքերի ներսում, ըստ հնարավորության՝ կացարանի մուտքի դռան մոտ:
  2. Փակ և կիսափակ ուղղիչ հիմնարկներում, ինչպես նաև կալանավորված անձանց պահելու վայրերում դիմումների արկղը, որպես կանոն, տեղադրվում է զբոսահրապարակում կամ դեպի զբոսահրապարակ տանող ճանապարհի առավել հարմարավետ հատվածում՝ եղանակային վատ պայմաններից պաշտպանված վայրում:
  3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկների շենքային պայմանների առանձնահատկությամբ պայմանավորված կամ ըստ անհրաժեշտության՝ դիմումների արկղը կարող է տեղադրվել մի քանի վայրում:
  4. Դիմումների արկղի չափերը և դիմումները գցելու բացվածքը պետք է ապահովեն դիմումները անխոչընդոտ գցելու և պահպանելու պատշաճ պայմաններ: Դիմումների արկղը կահավորվում է կողպեքով:
  5. Դիմումների արկղի վրա փակցվում է քառալեզու գրառում.

1) հայերեն՝ «Դիմումների արկղ».

2) ռուսերեն՝ «Ящик для заявок».

3) անգլերեն՝ «Application box».

4) պարսկերեն՝ «صندوق وصول نامه»:

  1. Դիմումների արկղի մոտ փակցվում է պարզաբանում՝ դիմումի հասցեատիրոջ տվյալների պարտադիր լրացման անհրաժեշտության վերաբերյալ:
  2. Դիմումների արկղի բացման և դիմումների առաքման համար պատասխանատու անձ է հանդիսանում համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա պարտականությունները ժամանակավորապես կատարող անձը կամ համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետի կողմից լիազորված պաշտոնատար անձը:
  3. Համապատասխան քրեակատարողական հիմնարկի պետը կամ նրա պարտականությունները ժամանակավորապես կատարող անձըկամ հիմնարկի պետի հրամանով լիազորված պաշտոնատար անձը յուրաքանչյուր օր՝ օրվա առաջին կեսին, բացում է դիմումների արկղը, անձամբ հանում դրանք դիմումների արկղից և հանձնում համապատասխան քրեակատարողական հիմնարկի ընդհանուր աշխատանքների բաժնի պետին (խմբի ղեկավարին), ով անձամբ իրականացնում է նամակների առաքումը հասցեատերերին:
  4. Դիմումների առաքումն իրականացվում է բացառապես թղթային եղանակով՝ սուրհանդակային ծառայության միջոցով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել