Սեպտեմբերի 24-ից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը Բագրատ Սայադյանը չէ. ԱՆ-ն հերքում է

Մամուլում այսօր հրապարակված «Քաոս կալանավայրերում» վերտառությամբ հոդվածում առկա տեղեկությունը որևէ աղերս չունի իրականության հետ: Արդարադատության նախարարությունը պարզաբանում է տարածել նյութի վերաբերյալ.

«2019 թվականի սեպտեմբերի 24-ից «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը Բագրատ Սայադյանը չէ. ներկայում տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը Արա Հովհաննիսյանն է:

04.10.2019թ-ի դրությամբ Քրեակատարողական ծառայությունից ազատված 108 ծառայող (փաստացի բոլոր ազատվածները) արդեն իսկ ընդունվել է աշխատանքի «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ում. ներկայում գործընթացը շարունակվում է:

Ապատեղեկատվություն է նաև Անդրանիկ Բաղդասարյանի միջնորդության հետ կապված տեղեկությունը: Նշեմ, որ 04.10.2019 թվականի դրությամբ Անդրանիկ Բաղդասարյանը չի հանդիսանում «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ-ի պետի տեղակալ (31.07.2019 թվականից, իր դիմումի համաձայն, անցել է երկարամյա ծառայության զինվորական կենսաթոշակի):

ՊՈԱԿ-ի բժշկական ստորաբաժանումներում աշխատում են բացառապես համապատասխան բժշկական որակավորում ունեցող անձինք (անասնաբույժի որակավորում ունեցող անձ ՊՈԱԿ-ում չի աշխատում):

Միաժամանակ հայտնում ենք, որ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը պատրաստ է բարձր աշխատավարձով աշխատանքի ընդունել համապատասխան բժշկական որակավորում ունեցող բուժաշխատողների (բժիշկներ, միջին բուժանձնակազմ), ինչի վերաբերյալ Արդարադատության նախարարությունը բազմիցս հանդես է եկել հայտարարությամբ»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել