Որդին որոշել է հաշիվ պահանջել հոր աշխատանքից ազատման համար. ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին. ԱՆ

Այսօր միջադեպ է տեղի ունեցել առողջապահության նախարարության ենթակայությամբ գործող «Վ.Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնում»: Այս մասին հայտնում են առողջապահության նախարարությունից:

«Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարեկ Մանուկյանը մի քանի օր առաջ աշխատակիցներից մեկին` իրավական հիմքով, ազատել է աշխատանքից։ Այսօր վերջինիս որդին, որը ևս մեր կենտրոնի աշխատակիցներից է` որոշել է հաշիվ պահանջել նման որոշման համար:

Վերջինս ներխուժել է տնօրենի աշխատասենյակ` վիրավորանքներ ու հայհոյանքներ ուղղել Նարեկ Մանուկյանի հասցեին, որից հետո փորձել է հարվածել նրան: Աշխատակիցը չի լսել նաև տնօրենի հորդորը` հարցը իրավական ճանապարհով պարզելու վերաբերյալ:

Վիճաբանության կապակցությամբ հրավիրվել է ոստիկանություն:

Կոչ ենք անում բոլորին, խնդիրները լուծել քաղաքակիրթ շփման կանոններով և իրավական գործընթացներով։

Մնացած մանրամասները կպարզեն իրավապահ մարմինները»,-նշված է հայտարարության մեջ:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել