Աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացի աշխատանքներն ավարտելու ժամկետը 2019-ի դեկտեմբերի վերջին աշխատանքային օրն է՝ ամսի 27-ը: Այս մասին ասվում է ՀՀ կառավարության 2016-ի օգոստոսի 18-ի N 882-Ն որոշման մեջ, հայնտնում են սոցապ ծառայությունից:
Որոշման դրույթներով՝ աշխատանքային գրքույկների թվայնացումն իրականացվում է գործատուների հետ համագործակցությամբ (առանց վարչական պատասխանատվության ենթարկելու):
Հաշվի առնելով այն, որ գործընթացն անհրաժեշտ է քաղաքացիների կենսաթոշակային իրավունքի իրացման համար՝ Սոցիալական ապահովության ծառայությունը էլեկտրոնային նամակներով և իրազեկման տարբեր միջոցներով տեղեկացնում է չթվայնացված գրքույկները Ծառայության տարածքային բաժիններ ներկայացնելու մասին: Սակայն մեծ թվով գրքույկներ դեռևս թվայնացված չեն, իսկ դրանք թվայնացման աշխատանքներն առավել ծավալուն են մասնավորապես մեծ թվաքանակով աշխատող ունեցող գործատուների համար:
Սոցիալական ապահովության ծառայությունը տեղեկացրել է, որ գրքույկները թվայնացման ներկայացնելու ժամկետի վերջին օրերին ավելորդ կուտակումներից խուսափելու համար անհրաժեշտ է դրանք հնարավորինս շուտ ներկայացնել Ծառայության տարածքային բաժիններ: