Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը հետաձգվեց

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ տեղի է ունենում Լևոն Երանոսյանի գործով դատական նիստը:

Նիստը հետաձգվեց, քանի որ Լևոն Երանոսյանի պաշտպանական կողմը չէր ներկայացել դատարան:

Մեղադրական եզրակացության համաձայն, Լևոն Երանոսյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա հատուկ միջոցների գործադրմամբ դիտավորությամբ կատարել է այնպիսի գործողություններ, որոնք ակնհայտորեն դուրս են եկել իր լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել քաղաքացիների իրավունքներին ու օրինական շահերին, ինչպես նաև անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ։

Հիշեցնենք, որ  թվականի սեպտեմբերի 26-ին ՀՔԾ-ն հայտարարել էր, որ Հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործի շրջանակներում  Լևոն Երանոսյանին ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ և 3–րդ մասերով մեղադրանք է առաջադրվել:

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել