Խնդրահարույց գրառումից հետո ՊՈԱԿ-ի տնօրենի լիազորությունները դադարեցվել են

Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի խոսնակ Անժելա Կժդրյանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.

«Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն Արմինե Դավթյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կատարել էր խնդրահարույց գրառում և հրապարակել էր տեսանյութ, որի վերաբերյալ պարզաբանում ստանալու և մասնագիտական քննարկում ծավալելու նպատակով նախարարությունը հանդիպում էր կազմակերպել ոլորտի մասնագետների և Արմինե Դավթյանի մասնակցությամբ:

Հաշվի առնելով հանդիպման ընթացքում հնչած հիմնավորումները, մասնագիտական եզրակացություններն ու Արմինե Դավթյանի առաջարկած մեթոդների անընդունելիությունը նախարարության համար՝ նախարարությունը դադարեցրել է Արմինե Դավթյանի լիազորությունները որպես «Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրեն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել